Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Հիմա մենք ինչքան ենք նեղվում, երբ ասում են «Արևմտյան Ադրբեջան» և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ մարդիկ օգտագործում են այդ տերմինը: Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հիմա նորից ասելու են հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը:

«Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականությանբ կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»,- ասաց վարչապետը:

Related posts

Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում. Արաղչի

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները