ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Շիրակի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին իրազեկում են ՆԳՆ ոստիկանությունից:
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ նոյեմբերի 6-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 11։30-16:00՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 11:00-16:00՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ:
«Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Նոյեմբերի 6-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Սյունիքի մարզի Քաջարան և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում՝ հոկտեմբերի 30-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Related posts

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր