ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կընդունեն նաև Երևանում։

Մասնավորապես՝

սեպտեմբերի 2-ին և 3-ին՝ ժամը 10։00-16։00-ն

Նուբարաշեն (հասցե՝ ք. Երևան, Նուբարաշեն 14 փ., 17 տուն),

Նոր-Նորք (հասցե՝ Նոր Նորքի 1-ին զանգված, Բորյան փող., 1 շենք),

Մալաթիա (հասցե՝ Երևան, Արա Սարգսյան 22)

շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։

Related posts

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ