ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը հայտարարել է միջուկային զորավարժությունների մեկնարկի մասին

ՆԱՏՕ-ի ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Անկայուն աշխարհում կենսականորեն կարևոր է փորձարկել մեր պաշտպանությունը և ամրապնդել դրանք, որպեսզի հակառակորդներն իմանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ և ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի»,- ասել է Ռյուտեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումներից հետո: «Բոլոր զորավարժությունները կկենտրոնացվեն Միացյալ Թագավորությունում, Հյուսիսային ծովում, ինչպես նաև Բելգիայում և Նիդերլանդներում»,- տեղեկացրել է նա:

Զորավարժություններին կմասնակցի շուրջ 60 ինքնաթիռ 13 երկրից, ինչպես նաև՝ F-35A կործանիչներ և B-52 ռմբակոծիչներ, մոտ 2 հազար զինվորական, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Դրանք կկրկնօրինակեն այն առաքելությունները, որոնց ժամանակ ռազմական ինքնաթիռները կրում են ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկները, զորավարժությունները կտևեն երկու շաբաթ: Գործակալության զրուցակիցներն ընդգծել են, որ զորավարժությունները կապված չեն միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին Ռուսաստանի հայտարարությունների հետ:

Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է փոխել միջուկային դոկտրինը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ միջուկային տերության աջակցությամբ ոչ միջուկային պետության ագրեսիան կընկալվի որպես համատեղ հարձակում: Նրա կարծիքով՝ նման սցենարը կարող է նախատեսել Մոսկվայի կողմից միջուկային զենքի օգտագործումը որպես պատասխան միջոց:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար