Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պատվաստումների թիվը կրկնակի աճել է. ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել գրիպի դեմ պատվաստումների դինամիկային:

«Գրիպի դեմ պատվաստումների այս տարվա ցուցանիշները:

Փոքրիկ արձանագրում.

Նախ ավելի շուտ ենք սկսել գործընթացը:
Երկրորդ. քաղաքացիները շատ ավելի պատասխանատու են մոտենում իրենց առողջության պահպանմանը:
Սա նաև իրազեկման աշխատանքների, պատվաստումը հեշտացնելու և մոբիլ թիմերով քաղաքացիներին մոտեցնելու արդյունքն է:
Շնորհակալ ենք, որ արձագանքում եք, և միասին ենք հանրային առողջությունը պահպանում:
Քանի որ պահանջարկը մեծ է, խնդրում ենք ռիսկի խմբերին ժամանակ չկորցնել և հնարավորինս արագ գալ պատվաստման:
Առողջ եղեք»,- գրառման վերջում մաղթել է նախարարը:

Նախարարությունից նշել են, որ սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 5-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պատվաստված քաղաքացիների թիվը գրեթե կրկնապատկվել է, և հիշեցրել, որ շարժական կետերը կգործեն մինչև նոյեմբերի 28-ը:

Related posts

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է․ աշխատակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ

Քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը

Այսօր հայկական դրոշի օրն է. Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը