Նախորդ շաբաթվա ընթացքում ՓԾ կենտրոնում գրանցվել է 424 դեպք, տուժել է 60, զոհվել՝ 7 մարդ

Ապրիլի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, հեղեղման, դարափուլի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման՝ 7, թունավորման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, օձի նկատման՝ 4-ական, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 17, 82 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 49 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 93 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 75 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 60, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ