Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված 15 388 երեխա ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում

ԿԳՄՍ նախարարությունից փոխանցում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում 15 388 երեխա արդեն իսկ ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:

Ըստ այդմ՝ հանրակրթական դպրոցներում ընդգրկվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.

Սյունիքում՝ 585,

Վայոց ձորում՝ 324,

Գեղարքունիքում՝ 737,

Արարատում՝ 2085,

Կոտայքում՝ 2873,

Արագածոտնում՝ 720,

Արմավիրում՝ 1298,

Շիրակում՝ 629,

Լոռիում՝ 905,

Տավուշում՝ 477,

Երևանում՝ 4791:

«Գործընթացը կրելու է շարունակական բնույթ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել