Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Սպիտակ տուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ

Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Սպիտակ տուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ։ Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14։30-ին կմեկնարկի վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև առանձին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ավելի ուշ տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը միտված կլինի՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումը՝ տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ օգոստոսի 8-ին Truth Social հարթակում անդրադարձել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ սպասվող եռակողմ հանդիպմանը՝ այն որակելով պատմական։ 

Related posts

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ