Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում:

Related posts

Կստեղծվի ապրանքի ծագման որոշման առավել հստակ և միասնական իրավական կարգավորում

Ենթակառուցվածքային առավել բարենպաստ պայմաններ մարզական դաստիարակության համար

Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անցկացվող հանդիպմանը անդրադարձել է բնության պահպանության գործում դատական իշխանության դերին