Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ.

«Մեր երկրի համար այս դժվարին օրերին այն պատասխանատու գործունեությունը, որ սկսելու եք այսօրվանից, շատ կարևոր է: Հույս ունեմ՝ Ձեր պարտականությունները կատարելու եք ամենայն պատասխանատվությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և օգտագործելով Ձեր միտքը, առողջ տրամաբանությունը և խիղճը»:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ