«Բոլորս հասկանում ենք, որ որևէ ժամանակ նորից կարող են սկսվել մարտական գործողությունները». Սեֆիլյան

«Չունենալով պետություն՝ կարո՞ղ էինք մենք սեպտեմբերի 27-ին սկսված ճակատամարտը այլ ելքով ավարտել: Վստահաբար՝ այո»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ առանց րոպե կորցնելու իշխանությանը խորհուրդներ և առաջարկություններ են արել իրենք:
Խոսելով Շուշիի անկման մասին՝ Սեֆիլյանն ասաց. «Շուշին մինչեւ վերջ երբեք չի հանձնվել:

«Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ մենք դեռ պատերազմի մեջ ենք. տեղի է ունեցել ճակատամարտ, և առայժմ գտնվում ենք զինադադար-հրադադարի ժամանակաընթացքում: Բոլորս հասկանում ենք, որ որևէ ժամանակ նորից կարող են սկսվել մարտական գործողությունները»,-ասել է Սեֆիլյանը:

Ժամանակավոր կառավարության կազմը անշուշտ կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է ժամանակավոր կառավարության բովանդակությունը, ծրագիրը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Related posts

Մեր ըմբիշները կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը