Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների վերաբերյալ

Նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագրված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:

Ըստ Գյումրու շտապ բուժօգնության կայանի տնօրենի զեկույցի՝ զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որն հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ Ժամը 22․25-ից մինչև ժամը 01.00-ն արձանագրվել է 28 կանչ։

Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին լինել աչալուրջ և տեղեկատվության փոխանակման առումով՝ առավել օպերատիվ։

Related posts

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ

Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ