Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է որոշել իր դիրքորոշումը. Զախարովան՝ Գրանադա չմեկնելու՝ Ալիևի որոշման վերաբերյալ լուրերի մասին

Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է՝ որոշել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը, թե Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Հաղորդվում է, որ Ալիևը հրաժարվել է գնալ Ֆրանսիայի դիրքորոշման և Մակրոնի ու Շոլցի՝ բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը մերժելու պատճառով։

«Այս դեպքում, որքան հասկանում եմ, խոսքը գնում է հանդիպման մասին, որին մենք չենք մասնակցում, ուստի հարկ չեմ համարում մեկնաբանել կողմերի որոշումը։ Ավելին, Բաքուն պարբերաբար բացատրում և մեկնաբանում է իր բոլոր քայլերը, կարծում եմ՝ արժի նման հարցերն ուղղել ադրբեջանական կողմին»,- նշել է Զախարովան։

Related posts

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ