Իմ խնդիրը չի եղել անել հայտարարություն, որ 300 հոգի ավել զոհվի, այլ՝ որևէ մեկի գլխից մազ չպակասի․ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու էր հայտարարել, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ուղիղ վտանգ չի սպառնում։

«Իմ հայտարարությունը եղել է նրա մասին և մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։ Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր, դրանից ոչինչ չէր փոխվելու։

Իմ խնդիրը այն չէր, որ հայտարարություն անեմ, որ 300 ավել մարդ զոհվի։ Իմ խնդիրն էր անել հայտարարություն, որ ոչ մեկի գլխից մազ չպակասի։ Ես ուրախ եմ, որ իմ գուցե նաև հայտարարության շնորհիվ, այնուամենայնիվ, 100 հազարից ավել մեր հայրենակից տառապանքներով եկել են, հասել են Հայաստան»,- բազատրեց Փաշինյանը։

Related posts

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը