Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ավտոտրանսպորտի տեղաշարժը մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ կիրականացվի մասնակի սահմանափակումներով

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի կմ 77 հատվածում (գ․ Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կրառմամբ (կոնտակտային անձ՝ Կոբա Գելաձե, 599 68 22 22): Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։
Երթևեկությունը կիրականացնի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել