ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Նրանցից հինգը՝ «Մոտկոր ֆուդ», «Էջմիածին կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ները, ընդունել են արձանագրված խախտումները։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է համապատասխանաբար 5.4%, 15%, 25.5%, 18%, 1% և 0.9%, այն դեպքում, երբ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն պետք է կազմի առնվազն 50%։

Դրանք են՝ «Մոտկոր» անվանումով, «Ամասիա» ապրանքանշանով «Չանախ» անվանումով, Tasty Cheese ապրանքանշանով, «ԱԹ-առատ» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով, Ejmiatsin  Kat ապրանքանշանով «Ընտանեկան» անվանումով, 18% յուղայնությամբ և «Հին Ապարան» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։

Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։

Related posts

Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք

Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ