«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. ընտանիքը նրան մեղադրում է երեխայի մահվան համար

Մայիսի 29-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից և հայտնել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոցում 1,7-ամյա տղա երեխան է մահացել: Հրապարակումից հետո սկզբնաղբյուրը ահազանգեր է ստացել այն մասին, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան համար:

Ըստ ահազանգերի, երեխայի ընտանիքի անդամները հարձակվել են բժշկուհու վրա, ծեծի ենթարկել, անգամ մազերից քաշել ու գցել հատակին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ձեռք բերված բացառիկ տեսանյութում, սակայն, երևում է, որ բժշկուհու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է մեկ հոգու կողմից, այլ ոչ թե մի ամբողջ ընտանիքի: Բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը:

Բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուրացան» հիվանդանոցը հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով դեպքի մանրամասները և տեղեկացնելով, թե ինչ վիճակում է երեխան ընդունվել հիվանդանոց:

Related posts

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան

Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք