Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի վրա են պահում Ուկրաինայի հարցով շփումները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր մակարդակի վրա են պահում շփումներն Ուկրաինայի հարցով: Մոսկվան Վաշինգտոնին հավաստիացրել է, որ անհիմն են մեղադրանքներն այն մասին, թե Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում ապակայունացնում է իրավիճակը:

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կապի մեջ ենք ամերիկացիների հետ: Դա իրականացվում է բարձր մակարդակով», – լրագրողներին ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն «ռուսական կողմը Նահանգներին ի պատասխան վստահեցրել է, որ այդ անհանգստությունն անհիմն է»:

«Եվ նրանց պետք է անհանգստացնի ոչ թե սա, այլ Կիևի անընդունելի պահվածքը, որը ոչ միայն չի համապատասխանում Մինսկի միջոցառումների փաթեթին, այլև ավելի ու ավելի արհամարհական  ձևով ինքնին հերքում է այդ համաձայնագրերը»,- շեշտել է պաշտոնյան ու նշել՝ ԱՄՆ-ի նման մտածելակերպն իսկապես կօգներ կայունացնել իրավիճակը:

Related posts

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Թուրքիան ու Ֆրանսիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով