Մոսկվան հանդես է գալիս գլոբալ անվտանգության նորճարտարապետության կառուցման նախաձեռնություններով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա 33 դեսպանի հավատարմագրերը և հանդես եկել ելույթով:

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառը «Ռուսաստանի արդար շահերի տևական անտեսման և ռուսական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու նպատակային կուրսի ուղղակի հետևանքն է»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Կիևը և նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն երկարաժամկետ և կայուն խաղաղության:

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս եվրոպական և գլոբալ անվտանգության նոր, հուսալի ու արդար ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի ՌԴ սահմաններ սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության համար և շարունակվել է՝ ի հեճուկս տրված հրապարակային խոստումների։

Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ ամբողջ աշխարհը պետք է հարգի միջազգային իրավունքը, իսկ գլոբալ հանրությունը պետք է համառորեն պահանջի դրա պահպանումը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել