Մոսկվայում ստորագրված հայտարարության պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական դիմագիծը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում հունվարի 11-ին ստորագրված՝ տարածաշրջանային իրավիճակի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետը նշել է, որ այդ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական դիմագիծը: Նրա խոսքով՝ տնտեսական նոր իրավիճակը կարող է բերել անվտանգության ավելի ապահով երաշխիքներ:

«Մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատել: Կարծում եմ, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել, հույս ունեմ, որ մենք առաջ կգնանք: Ներկայում գլխավորը շարունակում է մնալ հումանիտար հարցը, մասնավորապես, գերիների փոխանակումը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի մեր համատեղ հայտարարությունում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

5000-ի փոխարեն՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր․ կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն