Մոսկվայում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից երեք մարդ է զոհվել

Դեկտեմբերի 24-ի գիշերը Մոսկվայում պայթել է ճանապարհային ոստիկանության մեքենա։ «Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից ծառայողական մեքենայի մոտ կասկածելի անձի են նկատել։ Երբ մոտեցել են նրան ձերբակալելու, տղամարդը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Ստացված վնասվածքների հետևանքով մահացել են ոստիկանները, ենթադրվում է, որ երրորդ զոհը մահապարտն է», – ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարության մեջ։

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ոստիկանական մեքենայում։ Իշխանությունները միջադեպը որակել են ահաբեկչական հարձակում։ Դատախազությունը նախաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի մեքենայի պայթյունի վայրից ոչ հեռու՝ այդ դեպքից երկու օր հետո: Սարվարովը մասնակցել էր օսական, ինգուշական հակամարտության, Չեչնիայի պատերազմի, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցած գործողություններին և Ուկրաինայում պատերազմին ներխուժմանը։

Related posts

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն