Մոսկվայում զգալիորեն ավելացել Է COVID-19-ով հիվանդացությունը երեխաների շրջանում

Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով հիվանդացության եւ հոսպիտալացումների թվի աճ Է նշվում երեխաների ու դեռահասների շրջանում. փետրվարի 1-ից նրանց բուժման համար մահճակալների ֆոնդը կընդլայնվի գրեթե մինչեւ 1,3 հազար, լրագրողներին հայտնել Է սոցիալական զարգացման հարցերով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան:

«Այժմ օմիկրոն շտամի տարածման առնչությամբ զգալիորեն ավելացել Է երեխաների եւ դեռահասների հիվանդացությունը: Դեռ ավելին, մենք օրական գրանցում ենք զգալի քանակությամբ COVID-19-ով ախտահարված երեխաների հոսպիտալացում»,-ասել Է նա: «Ուստի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ լրացուցիչ մահճակալներ են պահանջվել այս կատեգորիայի պացիենտների համար: Այսպիսով, COVID-19-ով ախտահարված երեխաների բուժման համար մահճակալների ֆոնդը կկազմի գրեթե 1,3 հազար»,-հայտնել Է փոխքաղաքագլուխը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related posts

Հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշում

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ.Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում