Մոսկվայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, կան տուժածներ

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բազմաբնակարան շենքի 9-րդ հարկում մայիսի 4-ի երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, վեցը՝ տուժել, այդ թվում՝ երկու երեխա։ Տանիքը փլուզվել է երկու այրվող բնակարանների վրա, փլուզվել են նաև 8-րդ և 9-րդ հարկերի միջև ընկած ծածկերը։ Հրդեհը մարվել է ժամը 23:00-ի սահմաններում։

Գեներալ Տյուլենևի փողոցում, որտեղ գտնվել է բազմաբնակարան շենքը, երթևեկությունը դեռևս սահմանափակված է, հայտնում է մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը։

Արտակարգ ծառայությունների աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ միջադեպի հնարավոր պատճառ կարող էր լինել գազաբալոնի պայթյունը։

Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ շենքի բնակիչների մի մասին տարհանել են և ուղարկել ժամանակավոր տեղակայման վայր։ Շենքի էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը դադարեցվել են։

Հարուցվել է քրեական գործ։ Հրդեհի հստակ պատճառը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։

 

Related posts

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության վերջին տվյալները

Skype-ն այսօրվանից կդադարի գործել

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, ավելի քան 40 մլն դրամ