Մոսկվայում առատ անձրևների հետևանքով հեղեղվել են մի շարք փողոցներ, մետրոյի կայարաններից մեկը

Ռուսաստանի մայրաքաղաքը խիստ տուժել է ուժեղ անձրևներից՝ ուղեկցված ամպրոպներով, որոշ փողոցներ հեղեղվել են:

Բնակիչներին զգուշացվել է եղանակի հետագա վատթարացման մասին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին էլ մեկ քառակուսի մետրի վրա կտեղա մինչև 20 լիտր անձրևաջուր։ Տեղումները կհանգեցնեն օդի ջերմաստիճանի նվազմանը:

Քաղաքային իշխանությունները զգուշացրել են քաղաքի բնակիչներին տրանսպորտի հնարավոր ուշացումների և երթուղիների փոփոխությունների մասին:

Հեղեղումների պատճառով ժամանակավորապես փակվել է մետրոյի «Ռիգա» կայարանի նախասրահը:

Պետական ճանապարհային անվտանգության տեսչությունը հայտնել է Դմիտրովսկոյե մայրուղու թիվ 62 տան մոտակայքում երթևեկության լիակատար փակման մասին: Այնտեղ ճանապարհն ամբողջությամբ հեղեղվել է:

Մոսվոդոստոկի ջոկատներն ու հատուկ տեխնիկան հերթապահում են փողոցներում: Հետիոտներին խնդրում են չկանգնել ծառերի և գովազդային վահանակների տակ, իսկ վարորդներին՝ չկայանել դրանց մոտ:

Մինչև օրվա վերջը կշարունակվեն ուժեղ անձրևները՝ ամպրոպներով և կարկուտով: Քամին կարող է ուժեղանալ մինչև 18-23 մ/վ արագությամբ: Ականատեսները հրապարակում են բազմաթիվ տեսանյութեր՝ վատ եղանակի հետևանքների մասին:

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից