Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակել է Կառավարությունը:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշան մեջ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 21-ին Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստին հայտնել էր իր պաշտոնաթողության մասին:

Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրություններ նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին:

Related posts

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրան

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը