Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկը կտեղափոխվի Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը (Աերոֆլոտ խումբ) «Հանուն Ռուսաստանի ժողովրդական ճակատ» համառուսաստանյան հասարակական շարժման հետ համատեղ իրականացնում է «Հիշողության կրակ» հայրենասիրական արշավը՝ նվիրված Հաղթանակի օրվան: Ակցիայի շրջանակում Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկները կհասցվեն Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան, գրում է aviaport.ru կայքը:

Ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, համախմբել սերունդներին և կրակի մասնիկը հասցնել առավելագույն թվով վետերաններին։

«Հիշողության կրակը» հայրենասիրական ակցիան կանցկացվի մայիսի 6-ի9-ը, այս տարի այն միջազգային կարգավիճակ է ստացել՝ մասնակցում է 12 երկիր։

Արշավի շրջանակում կրակը Երևան կհասցվի մայիսի 7-ին  FV 6609 Մոսկվա-Երևան չվերթով:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին