Մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները պարտադիր ապահովագրության կենթարկվեն. նախագիծ

Վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են մոպեդներ, տրիցիկլներ և կվադրիցիկլներ: 2026-ի մարտի 1-ի դրությամբ էլեկտրոնային ռեգիստրում արդեն իսկ հաշվառված է 2500-ից ավելի երկանիվ մոպեդ, 30 եռանիվ մոպեդ, 120-ից ավելի տրիցիկլ և կվադրիցիկլ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով վերոնշյալ տրանսպորտային միջոցները պարտադիր ապահովագրության ենթարկելու մասին նախագիծը:

«Այս տրանսպորտային միջոցների քանակը տարեցտարի ավելանում է, և դրանք դառնում են մեր ճանապարհային երթևեկության անբաժանելի մաս:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ դրանից բխող պատասխանատվությունը ևս պարտադիր ապահովագրության ենթարկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ ընթացակարգը կիրականացվի ինչպես մնացած ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության դեպքում է: Այն կապահովագրվի սեփականատիրոջ կողմից, սակայն նաև՝ օգտագործողի համար համապատասխան պատասխանատվությամբ:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2023 թվական վիճակագրության համաձայն՝ արդեն իսկ կամավոր հիմունքներով կնքվել է նմանատիպ 7862 պայմանագիր, որից 308-ը՝ մոպեդ. դա կազմում է ԱՊՊԱ պայմանագրերի շուրջ 1 տոկոսը:

«2023-ին նշածս տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ տեղի է ունեցել 127 միջադեպ, որից 95-ը՝ մոպեդի դեպքում: Դա ընդհանուր առմամբ կազմել է ապահովագրական հատուցումների 0,2 տոկոսը»,- ասաց նա:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ