Մյունխենում մեկնարկել է անվտանգության համաժողովը

Ուրբաթ՝ փետրվարի 16-ին, Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում աշխատանքն է սկսել անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը՝ անվտանգության հարցերով աշխարհի ամենահեղինակավոր ֆորումը։ Միջոցառմանը մասնակցում են կառավարության 180 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ գրեթե 50 երկրից:

Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մյունխեն է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Համաժողովի հիմնական թեմաներն են լինելու Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Սոմալիում, Սուդանում և Հայիթիում տեղի ունեցող պատերազմները։ Մյուս կարևոր թեմաները կլինեն միջազգային իրավունքի գերակայությունը՝ որպես համակեցության հիմք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր բարեփոխումը և կլիմայի փոփոխությունները։

Related posts

Իրանը ցանկանում է «բանակցությունների քողի տակ» զարգացնել միջուկային ներուժը․ Նեթանյահու

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

Գյումրու Անի թաղամասում վերաբացվել է ԳՈՒՄ հանրախանութը