Միքայել Աջապահյանը մեղավոր ճանաչվեց. դատավորը հրապարակեց նրա վերդիկտը

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակեց վերդիկտ՝ Աջապահյանին մեղավոր ճանաչելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչերը հնչեցնելու հոդվածով: 

Դատավորը կարդաց վերդիկտի եզրափակիչ հատվածը:

«Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով:

Վերդիկտում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ իր սահմանափակումներով:

Լրացուցիչ դատալսումներ նշանակվում են սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։30-ին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն  կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Related posts

ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան

Կոռեկտության սահմանների մեջ Ձեզ պահեք. բանավեճ ԱԺ-ում