Միջուկային պատերազմի անհնարինության մասին խոսելը սխալ է. Մեդվեդև

epa07249056 Russian Prime Minister Dmitry Medvedev attends a traditional meeting of Russian President Vladimir Putin (not pictured) with government members ahead of the New Year in Moscow, Russia, 26 December 2018. The meeting was to discuss the results of the year 2018 and various topical issues. EPA-EFE/ALEXEY NIKOLSKY / SPUTNIK / KREMLIN / POOL MANDATORY CREDIT

Ոչ ոք միջուկային պատերազմ չի ուզում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի Երկրի վրա միջուկային կոլապս երբեք տեղի չունենա, սակայն դրա անհնարինության մասին խոսելը սխալ է, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հասկանում եք, երբ ասում են, որ դա անհնար է, քանի որ երբեք հնարավոր չէ, նրանք միշտ սխալվում են: Ավելին, միջուկային զենքն արդեն օգտագործվել է մարդկության պատմության մեջ»,- ասել է նա Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ամենակարևորը, ըստ Մեդվեդևի, «այն է, որ այն որոշումները, որոնք ընդունում են երկրները, պետք է սառը գլխով ընդունվեն՝ հաշվի առնելով բոլոր իրողությունները»։

«Ոչ ոք չպետք է մոռանա նաև այս մասին: Բնական է, որ ոչ ոք չի ցանկանում միջուկային պատերազմ: Սա փակուղի է, սա մարդկության վերջն է, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Երկրի վրա միջուկային կոլապս երբեք չլինի»,-ասել է Մեդվեդևը:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել