Միջամտության դեպքում Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի թիրախները. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իսլամական Հանրապետությունում ցուցարարների դեմ զենք կիրառելու դեպքում Վաշինգտոնն օգնության կհասնի նրանց: Ղալիբաֆը նշել է, որ այդ դեպքում Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։

«Իմացե՛ք, որ իրանցիները միասնական են և վճռական են գործելու թշնամու դեմ», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր էջում:

Միևնույն ժամանակ, Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Լրատվամիջոցները գրում են, որ ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ են եղել:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ