Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Տարօրինակ միջադեպ՝ Ryanair-ի ինքնաթիռում: Սալոնիկի «Մակեդոնիա» միջազգային օդանավակայանից Գերմանիայի Մեմինգեն քաղաք ուղևորվող օդանավում անհայտ պատճառներով բարձր ձայն է լսվել, և պատուհանը կոտրվել է։ Դրա կողքին նստած ուղևորը գրեթե կիսով չափ դուրս է եկել ինքնաթիռից։ Ընկնելուց նրան պահել են կողքին նստածները, նաև անվտանգության գոտին:

ERT-news-ի փոխանցմամբ՝ ուղևորները հայտնում են, որ օդանավում միջադեպը տեղի է ունեցել թռիչքից մի քանի րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն օդում էր։

Օդանավում խուճապ է սկսվել, օդաչուները հանգստացրել են ուղևորներին և վերադարձել Սալոնիկի օդանավակայան։

61-ամյա տղամարդու մոտ, որը գրեթե դուրս էր նետվում ինքնաթիռից, կոտրված պատուհանի վրա շփումից ստացել է պարանոցի խնդիրներ, քերծվածքներ և այրվածքներ: Նա հոսպիտալացվել է և այժմ գտնվում է շոկի մեջ: Մյուս ուղևորները, որոնց մեծ մասը չի տուժել, մեկ այլ չվերթով մեկնել են Գերմանիա:

Նախնական տվյալով՝ տեղի ունեցածի պատճառը կարող էր լինել թռիչքի ժամանակ շարժիչից պոկված կտորը, որն էլ կոտրել է պատուհանը։ Կատարվում է միջադեպի հետաքննություն:

Related posts

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի

«Սյուրպրիզներ չեն լինելու»․ Շիրակի մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին