ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ

ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել:

Նշված տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր, հրատապության կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 27-ին այց են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:

Այցի արդյունքները կամփոփվեն և խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի համապատասխան քայլեր:

Հավելենք, որ Պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ պարբերաբար իրականացնում է այցեր տարբեր քրեակատարողական հիմնարկներ։ Ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան