ՄԻՊ-ի ներկայացուցիչները Կանադայի պատվիրակությանը ներկայացրել են ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մարտի 6-ին ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և Կանադայի կանանց խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օնիլին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հյուրերին ներկայացվել են ՄԻՊ աշխատակազմի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը և միջազգային համագործակցության զարգացմանը։

Նշվում է, որ հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել աշխատակազմի ներկայացուցիչներին ընդունելության և արդյունավետ քննարկման համար:

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին