ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տվել Լաչինի միջանցքից առևանգված 3 արցախցիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Related posts

Երևանի բարձրահարկերից մեկի բակում ՌԴ քաղաքացու դի է հայտնաբերվել

Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով