Միացյալ Նահանգները զորքեր չի տեղակայի Սիրիայում. Վենս

ԱՄՆ-ը զորքեր չի տեղակայելու Սիրիայում, սակայն դիվանագիտական և տնտեսական ճանապարհով շատ բան կարող է անել այնտեղ փոքրամասնություններին պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է «հիշի, թե ում հետ գործ ունի Սիրիայում, և ապահովի այդ պատմական համայնքների պաշտպանությունը»:

Վենսը հավելել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում իր դաշնակիցների հետ և աշխատում է կուլիսներում, որպեսզի Սիրիայի վարչակազմին դրդի՝ պաշտպանելու քրիստոնյաների, դրուզների և այլ փոքրամասնությունների իրավունքները: ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում փոքրամասնությունների հետ, շատ վատ է:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում