Մեր հայրենիքի համար այս օրերին կարևոր է ուժ գտնել՝ վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն Անկախության. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:

Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով:

Երախտիքի և շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ և մարտահրավերներ կրած մեր եղբայրներին և քույրերին: Հարգանք և խոնարհում 31 տարվա ընթացքում Հայրենիքի, Անկախության, Ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:

Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ»:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում