Մեր աղոթքն առ Աստված բարձրացրինք քաջարի զավակների հոգիների հանգստության համար. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ աղոթել է զոհված զինծառայողների հոգիների հանգստության համար:

«Այսօր բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը: Մեր միաբան հայրերի հետ բարձրացանք այստեղ, որ մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար, ինչպես նաև հայցենք, որ Տերն օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու ստեղծագործական, արարողական կյանքով՝ բարօրության մեջ»,- ասաց ամենայն Հայոց Հայրապետը:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան