Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Դեկտեմբերի 12-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW», «ՎԱԶ 2121», «Opel» և «MAN» մակնիշի բեռնատարը։ Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել:

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ