Մեսսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակի»

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին, որը սահմանել է France Football-ը։ Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:

Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին:

2021 թվականի տարվա լավագույն հարձակվողի կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին:

Կանանց պայքարում լավագույնն Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» անդամ Ալեքսիա Պուտելասն էր:

Լև Յաշինի անվան մրցանակի` լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ Իտալիայի ազգային հավաքականից և ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոնարուման:

Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսին» է:

Related posts

ՀՀ ամենահին մարզական կառույցը՝ 100 տարեկան

Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ռիմինիում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա