Մենք 300 հազար զոհ ենք տվել, գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին

Դա մեր հաղթանակն է, մենք 300 հազար զոհ ենք տվել և գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մայիսի 9-ի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցին:

«Կարծում եմ, որ պետք է մասնակցի: Ենթադրում եմ, որ, այո՛, կմասնակցի»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց՝ այդ միջոցառումներին մասնակցությունը նաև միջազգային տարբեր շփումներ ունենալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն է:

«Այսինքն՝ բոլորը բոլորի հետ պիտի խոսեն, իսկ մենք, որպեսզի բոլորին չնեղացնենք, պետք է փորձենք բոլորի համար լա՞վը լինել:

Կա ՀՀ շահ, կա ՀՀ կարծիք, որ ես այս կարծիքն ունեմ, ես այս ուղղությունն ունեմ, ու գործողություններ, որոնք անում ենք միջազգային հարթակներում: Թե ո՞վ կգնա այնտեղ, ո՞ւմ կժպտա, ո՞ւմ կբարևի՝ դա քաղաքականություն է: Ինչպես ասել եմ՝ քաղաքականությունը մեծ առևտուր է»,- ասաց ԱԺ խոսնակը:

Related posts

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

Մայիսի 5-ին և 6-ին հորդառատ անձրևներ են սպասվում

Մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից՝ մանավանդ մեր հյուսիսային հարևանի կողմից, ՀՀ դեմ տարվում է հիբրիդային պшտերազմ. Ալեն Սիմոնյան