Մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից՝ մանավանդ մեր հյուսիսային հարևանի կողմից, ՀՀ դեմ տարվում է հիբրիդային պшտերազմ. Ալեն Սիմոնյան

Մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից՝ մանավանդ մեր հյուսիսային հարևանի կողմից, ՀՀ-ի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև, ցավոք սրտի, հեռու, հեռու, հեռու հայկական ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխեն, միտինգների անոնսներ են անում և այլ, և այլ:

Ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին էլ ավելի է ակտիվանալու: Նույնիսկ չեմ վախենում բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցություն է ունենալու, և ձեր ասած, ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է, և մենք շնորհակալ ենք դրա համար»,- հայտարարեց Սիմոնյանը:

Հարցին՝ հեղաշրջման վտանգներ տեսնում եք Հայաստանում, թե՝ ոչ, Սիմոնյանն ասաց, որ որևիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգ չի տեսնում:

«Ես վստահում եմ ՀՀ ժողովրդին, սա ինձ համար ուղղակի խոսքեր չեն: Ես դա կարող եմ ասել հենվելով փորձի վրա, պատերազմի ավարտից սկսած և երևի առաջ՝ պատերազմի սկսված օրվանից, Հայաստանի Հանրապետության պետությունում իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից և տարբեր կողմերից եղել է գեր և կարևոր նպատակ»,- ասաց ԱԺ նախագահը։

Related posts

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

Մայիսի 5-ին և 6-ին հորդառատ անձրևներ են սպասվում

Մենք 300 հազար զոհ ենք տվել, գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին