Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի

Ես ցանկանում եմ ասել, որ որպես այս երկրում միակ անկախ ինստիտուտ, չեմ ճանաչում այս ընտրությունը, այն չի կարելի ճանաչել, քանի որ դա նույնն է, ինչ ընդունել Ռուսաստանի ներխուժումը, Վրաստանի հպատակվելը Ռուսաստանին: Ես դրա համար չեմ եկել այս երկիր: Այդ մասին, ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը, հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե վրաց ժողովուրդը պետք է պաշտպանի իր սեփական ընտրությունը:

«Մեր նախնիները դրա համար չեն ապրել: Մենք դրա հետ չենք հաշտվի: Քանի որ ես մեկ մարդ չեմ, այլ ինստիտուտ, որը ներկայացնում է Վրաստանի բնակչությանը, պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունները, մենք չենք ընդունում նման եղանակով Ռուսաստանի մտնելը Վրաստան: Մենք միասին ոտքի կկանգնենք:

Ինձ հետ են կուսակցությունները, որոնք պաշտպանել են եվրոպական ապագան, Խարտիան: Ես կցանկանայի ձեզ վաղը՝ ժամը 19:00-ին, հրավիրել Ռուսթավելի պողոտա, որպեսզի միասին կարողանանք աշխարհին հայտարարել, որ չենք ընդունում այս ընտրությունները, պաշտպանում ենք ցանկացած ձայնի մեր սահմանադրական իրավունքը, սակայն ամենագլխավորը՝ մեր ապագան ու ապագայում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավորությունը»,- ասել է Վրաստանի նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահն ընտրության արդյունքների վերաբերյալ արտահերթ հայտարարությամբ է հանդես գալու:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը