Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք՝ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, հարևանների հետ՝ հաշտ. Բլինկենը՝ Բրյուսելում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փշաինյանին շնորհակալություն է հայտնել նրա առաջնորդության և համագործակցության համար, որը, նրա խոսքով, ուժեղ հիմք է ստեղծում ապագայում համատեղ անելիքների համար:

«Մենք այստեղ ենք վերահաստատելու տրանսատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և ավելի ինտեգրված, խաղաղ Հարավային Կովկասի համար: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք՝ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, հարևանների հետ՝ հաշտ», – ասել է Բլինկենը:

Նա հավելել է,որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են գործընկեր լինել և այս օրը դրա ապացույցն է:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ