Մենք կարևորում ենք Կուբայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի ժողովրդին Ազգային տոնի առթիվ։

Մենք կարևորում ենք Կուբայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու մեր երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժի իրացումն առավելագույնս ապահովելու ուղղությամբ»:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը