Մենք երկրի կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչներին, ցանկություն հայտնեց կիսվել ապագայի և ներկայի մասին պատկերացումներով:

«Վերջին 3 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատուն մենք ենք, բայց շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել 2018 թ.-ից հետո»,- ասաց Փաշինյանը:

«Մենք երկրի կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել՝ 2019 թվականը: 2019-ին Հայաստանը բոլոր ցուցանիշներով գրավել է աշխարհի ուշադրությունը: Հայաստանը Եվրոպական և Եվրասիական տարածաշրջաններում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճը:

2019-ին բարձրացել են թոշակները, ուսուցիչների, զինվորականների աշխատավարձերը, 2019-ին Հայաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկներ է ընդունել: Բիզնեսը 2019-ին ռեկորդային եկամուտներ է ապահովել: Այդ տարում Հայաստանի Կառավարությունը բիզնեսին է վերադարձրել 60 մլրդ դրամի անհուսալի պարտք: Սա է մեր կառավարման իրական պատկերը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Related posts

Աղմկահարույց ձերբակալությունից մինչև անօթևանություն. ՄԻՊ-ը Գյումրիում էր

Հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Նրանք ինֆորմացիայի են տիրապետում. Անդրանիկ Քոչարյանը՝ Ջհանգիրյանին և «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խմբին խորհրդատու ներգրավելու մասին