Մենք ասել ենք՝ 0 կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք զրո կոռուպցիային. Փաշինյան

«2017 թվականի համեմատությամբ 2025 թվականի կատարված բյուջեի եկամտային մասը միայն ավելի քան 130 տոկոսով ավելի է»:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյաներին պարգևավճար տալուն առնչվող քննադատություններին և այն նախադրյալներին, որոնց հիման վրա հնարավոր է եղել պարգևավճար տալ:

«Երկրորդը՝ ուզում եմ հիշեցնել, որ 2025-ի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4 տոկոսով, որը ընդհանուր առմամբ կազմում է 6,5 մլրդ դրամ, այսինքն՝ 2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի և այլնի ֆոնդը կրճատել ենք 6,5 մլրդ դրամով:

Սա մենք արել ենք հետևյալ տրամաբանությամբ, որ համարել ենք՝ պիտի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պետական ապարատը փնտրի և գտնի պետական բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր, միավորներ, հաստիքներ, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց որոնց վրա գումար ենք ծախսում, և 2025-ին մենք 6,5 մլրդ դրամով փաստացի կրճատել ենք այդ ծախսերը, որից հետո ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է: Եվ մենք նպատակադրված ենք որոշակի փորձարկումների արդյունքում բերել և օրենքի տեսք տալ դրան»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ առհասարակ այս որոշման նպատակը պետական ինստիտուտների ուժեղացումն է. «Նախ մենք սրանով իրականացնում ենք մեր՝ դեռևս 2018-ի տեսլականը, որի համաձայն՝ մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն՝ զրո կոռուպցիա քաղաքականության իրագործում»:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պարգևավճարի գումարը պետք է ուղղվի կրթությանը, դատարանում հարուցված գործերով ծախսերին, որակյալ կադրերի արտահոսքը կանխելուն, և որ պաշտոնյան չշեղվի իր բուն աշխատանքից:

Related posts

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան