Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա աղջիկը մինչ օրս էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիին կարծում եմ հիշում եք: Աղջիկը երկարատև բուժում ստացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ու լիարժեք ապաքինված վերադարձավ Գյումրի: Այսօր կրկին նա մեզ մոտ էր՝ տեսակցելու շուրջ հինգ ամիս իրեն խնամող ու բուժող բժիշկներին ու անձնակազմին:

Նազելիի կյանքում հիմա ամեն բան խաղաղ է: Սովորում է դպրոցում, ապրում է եղբոր հետ: Արդեն մտածում է մասնագիտություն ձեռք բերելու մասին: Հավանական է, որ կընտրի իրավաբանի մասնագիտությունը: Հայտնի ու ցավալի դեպքերից հետո Նազելիի կյանքում նոր ընկերներ էլ են հայտնվել, ինչպես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, այնպես էլ հիվանդանոցից դուրս:

Հ.Գ. Մինչ օրս էլ աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ»:

Related posts

Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին