Մեկ շաբաթում ԱՀ ԱԻՊԾ-ն զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով ստացել է 32 կանչ

ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը:

Ըստ այդմ, 2021 թվականի հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 796 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ Արցախի տարածքում ավելացել է հիմնականում բաց տարածքում բռնկված հրդեհի դեպքերը: Ստացված 14 կանչից 11-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ բնակելի շինությունում: Հրդեհի մասին մեկ դեպք առաջացել է գազի բալոնն անզգուշությամբ օգտագործելու հետևանքով: Փրկարարները ժամանակին կանխել են վտանգը:

Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով ստացվել է 32 կանչ: Ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo trust կազմակերպությունն անցած շաբաթ Ստեփանակերտ քաղաքի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների տարածքներում շարունակել են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 6 ռումբ, ականանետի 2 ական, ձեռքի 3 նռնակ և գնդիկաբեկորային 3 ռումբ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին մեկ կանչ է ստացվել: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է օձի հայտնաբերման 4 դեպք: Սողունները հայտնաբերվել և տեղափոխվել են անվտանգ տարածքներ:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 55 կանչ, որից 14-ը՝ դռան, 2-ը՝ վերելակի բացման վերաբերյալ: Ասկերանի և Մարտակերտի շրջանների բնակիչներին ջուր մատակարարելու նպատակով շրջանային ԱԻ բաժինների փրկարարները կատարել են 17 ելք:

Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնողական աշխատանքներ կատարելու համար իրականացրել է 4 ելք:

Զինադադարից հետո՝ մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց 1576 աճյուն:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում