Մեկ զոհ, 17 տուժած` Բեյրութին իսրայելական հարվածի հետևանքով

Բեյրութի հարավային արվարձանին ուղղված իսրայելական հարվածի հետևանքով մահացել է մեկ կին, տուժածների թիվը հասել է 17-ի, նրանց թվում կա 6 երեխա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնել էինք, Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին։

«Հեզբոլլահ»-ում ՌԻԱ-Նովոստիի աղբյուրները հայտնել են, որ հրամանատար Ֆուադ Շուքերի սպանության փորձը ձախողվել է։

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ մի քանի կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակել Վերին և Արևմտյան Գալիլեայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութի վրա հարձակման, հայտնել է Sky News Arabia-ն։

Ավելի վաղ շիա խորհրդարանական խմբակցության ղեկավարության աղբյուրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ն անպատասխան չի թողնի իսրայելական հարվածը Լիբանանին։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ